ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ինչու՞ ենք մենք թույլ

Ինչու՞ ենք մենք թույլ
19.03.2024 | 17:23

Ինքն ինչքան ուզում է խոսի հանրագիտարանային քարտեզներից ու ալմաաթային հռչակագրերից, իրական հարցն ու օրակարգը մեկն է՝ ինչու՞ ենք մենք թույլ։ Պետք չէ տրվել դրա «կռուտիտին» ու վերածվել այդ օրակարգը սպասարկող ռեակցիոն ուժերի։ Ինքն ինչի մասին ուզում է թող խոսի, հանրային դաշտում պետք է բարձրացվի մեկ հարց՝ ինչու՞ ենք մենք թույլ։

Սա է օրակարգ թելադրելու ու քաղաքական հաջողության բանաձևը։

Պատերազմից 3.5 տարի անց սահմանին դեռ կանգնած են ոչ զինվորական տարիքի, ոչ դիսցիպլինացված ու ոչ ներդաշնակված «երկրապահներ»։ Բանակը միայն ու միայն պետք է լինի կանոնավոր հիմքի վրա։ Այս ժամանակահատվածում ոչ միայն առաջին գիծը պետք է կահավորված լիներ երկաթ-բետոնյա մինչև 500 կգ արկերից պաշտպանող համակարգերով, այլև պետք է ստեղծված լիներ կանոնավոր բանակի էշելոնացված պաշտպանական համակարգ։ Բայց ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը չկա։ Ներկայի մեր բլինդաժները լավագույն դեպքում դիմանում են 18 կիլոգրամանոց արկերին։

Հաջորդը ռազմատեխնոլոգիական մասն է։ Ի՞նչ է արվել, մեծ հաշվով՝ ոչինչ։ Նման կենսական նշանակության ոլորտը չունի ռազմավարություն, ճանապարհային քարտեղ, ու ձևակերպված խնդիրներ։

Այս ժամանակահատվածում վատացել է նաև ընդհանուր դիսցիպլինան ու բանակի կառավարելիությունը։

Բայց այս ամենը նույնիսկ կարելի էր նաև չգրել ու հիշեցնել ընդամենը մեկ իրողության մասին՝ պարեկները ստանում են զինվորականներից ավելի բարձր աշխատավարձ։

2 տարի առաջ մի սլոգան կար՝ թողեք թող աշխատեն։ Աշխատեցին՝ շնորհավորում եմ։

Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն պահանջում գլխավոր չհրամանատարի հրաժարականը, բայց պահանջում են դիմադրել։ Ներկա պայմաններում Ադրբեջանի հարձակման դեպքում 2022-ի սեպտեմբերյան կոտորածը շատ փոքր է երևալու, մեր զոհերը կարճ ժամանակում հազարներով են լինելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ